Ռազմական

Հայ-կիպրական համագործակցությունը ներառում է պաշտպանական գնումների ոլորտը. Վասիլիս Պալմաս

2 րոպեի ընթերցում

Հայ-կիպրական համագործակցությունը ներառում է պաշտպանական գնումների ոլորտը. Վասիլիս Պալմաս

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն իր այցը Հայաստան համարում է ամուր կապերի, բարեկամության և համագործակցության երաշխիք, որն առկա է Կիպրոսի և Հայաստանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի նախարարն այս մասին ասաց մամուլի համար հայտարարության ժամանակ։

Կիպրոսի պաշտպանության նախարարը նախ շնորհակալություն հայտնեց իր գործընկեր Սուրեն Պապիկյանին ջերմ ընդունելության, գերազանց հյուրընկալության և չափազանց կարևոր ու կառուցողական քննարկումների համար։

«Մեր երկրներն ունեն հարուստ պատմություն, ընդհանուր մշակութային ժառանգություն, խորը գիտակցում և փոխըմբռնում այն մարտահրավերներին, որոնք պետք է հաղթահարեն և դիմակայեն փոքր պետությունները։ Փոքր պետություններ, որոնք վճռական են պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,-ընդգծեց Պալմասը։

Նրա խոսքով՝ Կիպրոսի Հանրապետության դեսպանության գործունեությունը Հայաստանում գագաթնակետն է և հաստատումն է երկու երկրի միջև առկա բարձր համագործակցության։

«Կիպրոսը և Հայաստանը տարիներ շարունակ արդեն ձևավորել են բովանդակալից և զարգացող հարաբերություններ և համագործակցություն՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր ռազմական անձնակազմի, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը։

Մեր զինված ուժերի փոխգործակցությունն այդ ձևաչափի շնորհիվ էլ ավելի է ամրապնդվել, բայց, միևնույն ժամանակ, զարգացել է փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը։ Գերազանց եմ գնահատում մեր հարաբերությունները»,-եզրափակեց Կիպրոսի պաշտպանության նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում