Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԱԿ բարձր հանձնակատարն ընդգծել են դեպի ծով ելք չունեցող զարգացող, տարանցիկ երկրների համագործակցության կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԱԿ բարձր հանձնակատարն ընդգծել են դեպի ծով ելք չունեցող զարգացող, տարանցիկ երկրների համագործակցության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի  79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Վերջինիս փոխանցմամբ՝ ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման շրջանակում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Ռաբաբ Ֆաթիման ընդգծել են դեպի ծով ելք չունեցող զարգացող, տարանցիկ երկրների, ինչպես նաև շահագրգիռ միջազգային գործընկերների համագործակցության հնարավորությունների առավելագույնս օգտագործման կարևորությունը:

«Մենք իրապես հավատում ենք LLDC երկրների համագործակցության, առաջնահերթությունների խթանման հիմքում դրված առանցքային գաղափարին, և մեր քաղաքականությամբ, նախաձեռնություններով ձգտում ենք առավելագույնս նպաստել այդ օրակարգի առաջմղմանը,»  - ընդգծել է նախարար Արարատ Միրզոյանը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ ԳՔ տեղակալն անդրադարձ են կատարել առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ Բոտսվանայում կայանալիք LLDC երկրների ՄԱԿ երրորդ համաժողովի շրջանակներում նոր Գործողությունների ծրագրի ընդունմանը։ Մտքեր են փոխանակվել տարբեր հարթակներում LLDC երկրների առաջնահերթունների առաջմղման նպատակով քննարկվող նախաձեռնությունների, ինչպես նաև LLDC խմբում հաջորդ նախագահության շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում