«Պետք է մեծ աշխատանք իրականացնենք՝ պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ». Կարեն Գիլոյանն ընդունել է խաղերի մասնակիցներին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պարալիմպիկ հավաքականի մարզիկներին, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մասնակցել են 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Ողջունելով պարածանրորդ Գրետա Վարդանյանին և պարաաթլետ Սմբատ Կարապետյանին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև ՀՀ մարզական պատիվը բարձր պահելու համար: Նրա խոսքով՝ արվել են հետևություններ, որոնք հաշվի կառնվեն հետագայում մասնակցությունն ավելի թիրախային դարձնելու և լավ արդյունքներ գրանցելու առումով:

«Պետք է մեծ աշխատանքներ իրականացնենք պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ»,-նշել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Պարալիմպիկ կոմիտեին խրախուսական պարգևատրում է հանձնել Fastex ընկերության կողմից:

«Fastex ընկերությունը միացել է մարզիկներին ու մարզիչներին օժանդակություն ցուցաբերելու Կառավարության ծրագրին: ՀՀ կառավարությունը վերջին տարիներին բազմապատկել է սպորտի ոլորտի հատկացումները. մեծ ուշադրություն է դարձվում մարզիկներին, մարզիչներին ու բժիշկներին տրվող աջակցությանը: Բայց, իհարկե, անհրաժեշտություն կա նաև հովանավորների ներգրավման: Այս աջակցությունը նախատեսված է Պարալիմպիկ կոմիտեի կարիքների, ինչպես նաև Պարալիմպիկ խաղերին մասնակցած մեր մարզիկների խրախուսման համար»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով՝ հայ մարզիկների գրանցած արդյունքները գոհացնող են:

«Գրետան իր բարձրացրած քաշով Եվրոպայում առաջինն է: Ցավոք, ընտանեկան խնդիրների պատճառով շուրջ 2 ամիս չկարողացավ մարզվել, ինչի պատճառով ավելի լավ արդյունք չստացվեց գրանցել: Սմբատը ֆիզիկապես հոյակապ վիճակում է. լավ մարզվել է, պարզապես իր մարզաձևում վճռորոշ է եղել սայլակի որակը: Մարզիկներ ունենք, որոնք լավ արդյունքներ են ցույց տալիս»,- ասել է Հակոբ Աբրահամյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ պետք է սկսեն նախապատրաստությունը Լոս Անջելեսի 2028 թվականի Պարալիմպիկ խաղերին, որին ավելի մեծ կազմով պետք է մասնակցեն:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ միայն համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի:

Հայաստանի պատվիրակության անդամները ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը պատմել են Պարալիմպիկ խաղերից ունեցած տպավորությունների, հայ համայնքի ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:

Պարածանրորդ Գրետա Վարդանյանը 4-րդ անգամ է մասնակցել ամառային Պարալիմպիկ խաղերի և այս անգամ ցույց է տվել իր լավագույն արդյունքը. «Խաղերից յուրաքանչյուրը յուրովի է տպավորվել: Նախքան մրցումներին մասնակցելը երեխայիս առողջության հետ կապված խնդիրներ էին առաջացել, և դժվար էր կենտրոնանալ մարզումների և իմ մասնակցության վրա՝ հաշվի առնելով, որ նաև աշխատանքից չէի կարող երկար բացակայել: Ուրախ եմ, որ կարողացա լավ հանդես գալ, սահմանել անձնական ռեկորդներ՝ բարձրացնելով 114 կգ կշռող ծանրաձողը: Գոհ եմ արդյունքիցս»,- նշել է Գրետա Վարդանյանը:

Գրետա Վարդանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով (104 կգ, 108 կգ, 114 կգ):

Պարաաթլետ Սմբատ Կարապետյանը Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում:

«Առաջին անգամ էի մասնակցում Պարալիմպիկ խաղերին: Տպավորություններս հիանալի են. սա ինձ համար նախ և առաջ մեծ փորձ էր: Մինչ այս Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եմ մասնակցել, բայց Պարալիմպիկ խաղերում բոլորովին այլ զգացողություններ ունեցա: Ամեն ինչ սկսվեց հենց օդանավակայանից, որտեղ Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ շուքով ու ոգևորությամբ դիմավորեցին մեզ: Ամեն ինչ արեցինք մեր երկիրը պատվով ներկայացնելու համար: Գոհ եմ, քանի որ մեր կատարած աշխատանքի դիմաց համապատասխան արդյունք գրանցեցինք»,- խոստովանել է Սմբատ Կարապետյանը և տեղեկացրել՝ հոկտեմբերի 7-10-ը ՌԴ Սոչի քաղաքում միջազգային կիսամարաթոնի է մասնակցելու:

Հայաստանի Պարալիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել նաև աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:

 

Հայերեն فارسی Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն