Լուկաշենկոն հայտարարել է, որ հարկավոր է պատրաստվել պատերազմի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմի: Նա միևնույն ժամանակ ցանկություն է հայտնել, որ այդ պատերազմը տեղի չունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Հին բանաձև է՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել (թեև ինչո՞ւ մենք պետք է որևէ մեկի մոտ արդարանանք), որ մենք չենք պատրաստվում պատերազմել, չենք ցանկանում պատերազմել... Այդ ամենն արդեն ասվել է: Մեր հակառակորդները, մեր ախոյանները, նրանք, ովքեր պատրաստվում են մեր դեմ պատերազմել, դա լսում են, բայց իրենց գործն են անում։ Ուստի մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Եվ Աստված տա, որ այդ պատերազմը չլինի», - ասել է Լուկաշենկոն Բրեստի մարզի Օբուզ-Լեսնովսկի զորավարժարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Նա հավելել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի առաջնագծում իրադարձությունների, ինչպես նաև վերջին տարիներին աշխարհում ռազմական հակամարտությունների փորձը, Բելառուսում արդեն չորս անգամ բարեփոխել են բանակը։ Նա նշել է, որ երկրում արդեն, կարծես, հինգերորդ անգամ են դիմում սեփական զինված ուժերի արդիականացմանը։ 

Բելառուսի նախագահը նշել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի դիմակայել անօդաչու թռչող սարքերին։ Հենց այս թեմային է նվիրված Օբուզ-Լեսնովսկի զորավարժարանում անցկացվող խորհրդակցությունը։ 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները