Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին ու երկկողմ օրակարգի հարցերին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին ու երկկողմ օրակարգի հարցերին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Բացի այդ, նաև հաղորդվում է, որ Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը։ 

«Շեշտելով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները՝ երկուստեք կարևորվել է Ալժիրի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման, նոր ոլորտներում համագործակցության զարգացման, այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը»,-հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում