Երևան

Երևանում առանց նորմատիվային կանոնների պահպանման որևէ բենզալցակայան չպետք է աշխատի. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանում առանց նորմատիվային կանոնների պահպանման որևէ բենզալցակայան չպետք է աշխատի. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շատ տեղերում նորմատիվային կանոնների պահպանմամբ չգործող բենզալցակայանները պետք է ապամոնտաժվեն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: 

Քաղաքապետին զեկուցեցին, որ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, հայտնաբերված քաղաքաշինական նորմերի պահանջների խախտումներով գործառնական և նպատակային նշանակությունները չհամապատասխանող գործող հեղուկ վառելիքի և ածխաջրածնային գազերի լցավորման կայանների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ համապատասխան ընթացքն ապահովելու նպատակով:

«Բենզալցակայանների հետ կապված այս տարվա տեմպերն ինձ մտահոգում են: Ես վստահ եմ, որ դեռ շատ ունենք աշխատելու, դեռ շատ տեղերից բենզալցակայանները պետք է դուրս գան»,-ասաց Ավինյանը:

Նա առաջարկեց այս շաբաթ խորհրդակցություն անցկացնել, հասկանալ, թե կոնկրետ դեպքերում ինչ խնդիրներ կան, այլ գերատեսչություններից ինչ ուժեր են պետք ներգրավել՝ լուծելու խնդիրը:

Ըստ նրա՝ նախորդ տարի շատ մեծ ծավալով գործ է արվել, բայց տեմպն էականորեն թուլացել է, այն պետք է վերականգնել:

«Առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի: Մեր տրամաբանությունից հետքայլ չենք անելու»,-ասաց Ավինյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում