Podcast. «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» բակալավրի ծրագիրը կդառնա նոր նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաները և առհասարակ ՏՏ ոլորտը արագ տեմպերով զարգանում է, իսկ այդ զարգացմանը համընթաց քայլելու համար չափազանց կարևոր է համապատասխան կրթության առկայությունը: Նոր սերնդի տեխնոլոգիաներով, ծրագրերով և մեթոդներով կրթությունը մեզ հնարավորություն կտա ապագայում ՏՏ ոլորտում ունենալ փայլուն մասնագետներ: 

Հենց այս գաղափարի իրագործման նպատակով  ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը  և «Web3 Հայաստան» հիմնադրամը մեկնարկել են «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը:

«Արմենպրես» Podcast-ի շրջանակում Web3 հիմնադրամի հիմանդիր Արտյոմ Հարությունյանի հետ զրուցել ենք նոր ծրագրի և Web3 տեխնոլոգիաների մանրամասներից, կարևորությունից և ուսանողներին առաջարկվող հնարավորություներից: 

Արտյոմ Հարությունյանը նշեց, որ «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի ծրագիրը կդառնա կարևոր նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է առհասարակ Web3-ը, մասնագետը նշեց, որ ներկայումս մենք ապրում ենք Web2 իրականության մեջ, իսկ Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով հնարավորություն է տալիս կախված չլինելու խոշոր տեխնոլոգիական ընկերություններից, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Youtube-ը, Netflix-ը, Amazon-ը և այլ ընկերություններ։ Web3-ի հիմքում բլոկչեյն տեխնոլոգիան է, որի ամենատարածված օգտագործվող ճյուղը  կրիպտորժույթներն են, սակայն այս տեխնոլոգիան կիրառվում է բազմաթիվ այլ ոլորտներում:

Խոսելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ մեկնարակած կրթական ծրագրից՝ Հարությունյանը նշեց, որ այսօր աշխարհում ամենաարագ զարգացող ՏՏ ուղղություններից են արհեստական բանականությունը, Web3-ը և քվանտային համակարգերը, որոնց զարգացումը անխուսափելի է:

«Այստեղ հարցը նրանում է, թե ինչքան շուտ  համալսարանները կհասցնեն դրանց ինտեգրվել: Սովորաբար, ամբողջ աշխարհում այդ գործընթացը երկար է տևում բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Այս պարագայում մեզ մոտ արագ ստացվեց՝ ի շնորհիվ  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԲՏԱ նախարարության և Web3 համայնքի: Ստացվեց,  որ  առաջին անգամ աշխարհում ինչ որ մի բան մենք հասցրեցինք ավելի շուտ անել, քան Քեմբրիջը, Օքսֆորդը և միջազգային մյուս համալսարնները:

Զրույցն ամբողջությամբ լսեք Podcast-ում։

Գայանե Գաբոյան

 

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել