ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում՝ 23-ի ցերեկը, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևանում սեպտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 24-ի գիշերը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։