Մխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Մխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/21/TLqITBkSJzfAl9YbxTTM5vaHMDeQpK6joFA0DYc7.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մխայիլ Միշուստինն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ՌԴ կառավարության ղեկավարի շնորհավորական ուղերձում: