Հայաստան

Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ Ալեն Սիմոնյանն իր ուղերձը հրապարակել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։  

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար, թերևս, ամենակարևոր տոնն է:  Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք և ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: 

Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ, գեղադեմ հայուհու ուրվագծով ֆիքսված Հայաստանի Հանրապետությունն է:

Սա՛ է մեր տունը, որի պահպանման, զարգացման, ուժեղացման ու շենացման համար մենք, չխնայելով ոչ մի ջանք, պետք է ամեն օր ապրենք:

Սա՛ է մեր ժառանգությունը, սա՛ է մեր հայտարարությունն աշխարհին:

Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք և պետք է ապրենք:

Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին:

Կեցցե՛ Հայ մարդը,

Կեցցե՛ Հայ ժողովուրդը,

Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, որը հավերժ է:

Աստված մեզ օգնական»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում