ԲՏԱ նախարարությունը միտված է նոր օրենքի նախագծով նվազեցնել Հայաստանում կիբերանվտանգային ռիսկերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է Կիբերանվտանգության մասին օրենքի նախագիծ՝ նպատակ ունենալով նվազեցնել երկրում կիբերանվտանգային ռիսկերը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում՝ անդրադառնալով թվային տիրույթում անվտանգությանը:

«Ժամանակակից սպառնալիքները միայն հողի վրա չեն, դրանք տեղափոխվել են այլ տիրույթներ: Եվ շատ կարևոր են կիբերանվտանգային մեր միջոցառումները: Կարող եմ առանձնացնել Կիբերանվտանգության մասին օրենքի նախագիծը, որին, հույս ունեմ, որ շատ շուտով կառավարությունը կտա դրական եզրակացություն և  մենք տարեվերջին կսկսենք դրա քննարկումներն Ազգային ժողովում»,–ասաց Հայրապետյանը:

Նախարարը շեշտեց, որ չեն հավակնում Կիբերանվտանգության մասին օրենքով լուծել կիբերանվտանգային բոլոր մարտահրավերները, բայց դա կլուծի մի շարք խնդիրներ, կտրվեն սահմանումներ, կնախատեսվեն կոնկրետ գործիքակազմեր գերատեսչությունների համար, կոնկրետ մեխանիզմներ: Օրենսդրության ընդունումից հետո անելիքները նա շատ համարեց:

«Դա միտված է Հայաստանում կիբերանվտանգային ռիսկերը նվազեցնելուն, իսկ լավագույն պարագայում՝ չեզոքացնելուն»,–նշեց նա:

Նախարարը հավելեց, որ ՀՀ կառավարությունը փորձում է օպերատիվ կերպով արձագանքել առկա մարտահրավերներին, օրենսդրական հիմք ապահովելուց հետո համապատասխան գործիքակազմերով պետք է հարստացնի իր կարողությունները՝ ժողովրդին պաշտպանելու կիբերանվտանգային ռիսկերից:

 

 

 

 

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ