2025 թվականին ԲՏԱ ոլորտի զարգացման ռազմավարության նախնական տարբերակը կներկայացվի Կառավարությանը. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունն արդեն իսկ սկսել է ոլորտի զարգացման ռազմավարության մշակումը, որի նախնական՝ սևագիր տարբերակը 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին արդեն պատրաստ կլինի և կներկայացվի Կառավարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում ասաց ՀՀ բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով վերջին 2 տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները։

Նախարարը նշեց, որ կատարված աշխատանքը բավականին շատ է և շատ բարդ է հակիրճ կերպով ներկայացնել այն ամբողջ աշխատանքների ծավալը, որն իրականացվել է։

«Վերջին 8 ամիսներին մենք Կառավարության, այդ թվում՝ նաև իմ գործընկերների հետ ակտիվորեն լծվել ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանող օրենսդրական աշխատանքներին, և կարող եմ ասել, որ ունենք նախագիծ, որն այս պահին շրջանառվում է Կառավարության տարբեր գերատեսչություններով, որից հետո Կառավարության համապատասխան որոշման արդյունքում այն կգնա Ազգային ժողով», - նշեց նախարարը՝ հավելելով, որ օրինագիծն իրենից ներկայացնում է մայր օրենք, որի անհրաժեշտությունը հատկապես վերջին տարիներին կենսական նշանակություն է ունեցել։

Նրա դիտարկմամբ՝ այդօրինակ նախաձեռնությունների, ինստիտուցիոնալ և երկարաժամկետ ներդրումների միջոցով փորձ է արվում խթանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը Հայաստանում, ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր ընկերություններին և անհատներին։

«Սրան զուգահեռ՝ մենք արդեն իսկ սկսել ենք ԲՏԱ ոլորտի զարգացման ռազմավարությունը և 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին սևագիր տարբերակն արդեն պատրաստ կլինի՝ ներկայացնելու Կառավարությանը։ Սրանով մենք նախ և առաջ մեզ համար տալիս ենք կարևորագույն սահմանումներ, թե ի՞նչ նկատի ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ասելով: Սահմանում ենք այն ռազմավարական ուղղությունները, որոնք կունենան 2-3 հիմնական ուղղություններ: Հայաստանը կենտրոնանալու է այդ ուղղությունների վրա՝ հավակնելով դառնալ չեմպիոն և ասելիք ունենալու տեխնոլոգիական աշխարհում», - շեշտեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ ԲՏԱ նախարարությունն, ընդհանուր առմամբ, ներառում է մի շարք այլ ոլորտներ՝ ընդհանուր թվայնացման ոլորտը, տիեզերական գործունեության ոլորտը, հեռահաղորդակցության ոլորտը, ռազմական արդյունաբերության ոլորտը։

 

  

 

Հայերեն Русский

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն