Վրաստան

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդ ունենալու, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ՆԳՆ ոստիկանությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար, Կամո Գալուստյանին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում