Քաղաքականություն

Ինժեներական աշխատանքների շնորհիվ 2026-ին Հայաստանի սահմանները պատված կլինեն ամրոցներով․Անդրանիկ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Ինժեներական աշխատանքների շնորհիվ 2026-ին Հայաստանի սահմանները պատված կլինեն ամրոցներով․Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորում ՝ ինժեներական այն մեծածավալ աշխատանքները, որոնք վերջին մեկուկես տարում   իրականացվել են Հայաստանի սահմաններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» թեմայով պանելային քննարկմանը Անդրանիկ Քոչարյանը հավաստիացրեց, որ ամրաշինական աշխատանքների արդյունքում 2026 թվականին Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնցում զինվորները ավելի պաշտպանված կլինեն։

«Զինվորը վստահությամբ կմտնի մեր երկրի պաշտպանության խնդիրների լուծման գործողությունների մեջ՝ լինելով օդից պաշտպանված, դիմացից հակահարված տալու հնարավորությամբ և թիկունքից ևս պաշտպանված լինելով»,-ասաց Քոչարյանը։

Նրա բնութագրմամբ՝ կարճ ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ոլորտների զարգացմանն ուղղված ծախսերը  նախկին տարիների համեմատ աննկարագրելիորեն աճել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում