Աշխարհ

Հունաստանում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում

1 րոպեի ընթերցում

Հունաստանում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնել է Ագիա Թեոդորիի նավթավերամշակման գործարանի տարածքում՝ Ատտիկայից Կորինթիա տանող ճանապարհին բռնկված հրդեհի մասին, որը մարելու համար ինքնաթիռներ են բերվել: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ն։

«Ագիա Թեոդորիի նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել են ցամաքային և օդային ուժեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ծուխը երևացել է մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Տեղի բնակիչներին հորդորել են լքել վթարային տարածքը։ Հրդեհը մարման աշխատանքներում ընդգրկվել են 30 հրշեջ-փրկարարներ՝ ինը ավտոմեքենայով և երեք ուղղաթիռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում