Քաղաքականություն

Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. Մեթյու Միլլեր

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. Մեթյու Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազանգերի վերաբերյալ հարցին, ինչպես նաև վերջիններիս միջև Նյու Յորքում մեկ այլ հանդիպում կազմակերպելու հնարավորությանը։

«Ակնհայտ է, որ մենք միշտ հնարավորություններ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,-իր խոսքում նշել է Պետքարտուղարության խոսնակ Միլլերը՝ ընդգծելով, որ Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ 

Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնն իր ուժերի ներածի չափով հանձնառու է աջակցել կողմերին՝ ներառյալ հանդիպում հրավիրելը, եթե դա օգտակար է:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում