Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։
«Մուսա լեռան հուշահամալիրում.
1915 թվականի սեպտեմբերին 53 օր հերոսական դիմադրությունից հետո 4092 մուսալեռցի հայեր փրկվեցին ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիների կողմից և մազապուրծ եղան ցեղասպանությունից։ Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին», - գրել է Ստեֆան Սեժուրնեն։
Au Mémorial de Musa Dagh.
— Stéphane Séjourné (@steph_sejourne) September 16, 2024
En septembre 1915, après 53 jours d'une résistance héroïque, 4 092 Arméniens du Musa Dagh étaient secourus par les marins français de l'amiral Dartige et échappaient au génocide.
Nous nous souvenons de ces héros arméniens et français. 🇫🇷🇦🇲 pic.twitter.com/Wm6R8aNROr