Բարձր տեխնոլոգիաներ

Ավելի բարակ, թեթև և հզոր․ 2024 թվականի խաղային նոթբուք Zephyrus G16

9 րոպեի ընթերցում

Ավելի բարակ, թեթև և հզոր․ 2024 թվականի խաղային նոթբուք Zephyrus G16

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականին ASUS-ը ներկայացրեց արհեստական բանականության աջակցությամբ մի քանի նորարարական նոթբուքեր։ Միևնույն ժամանակ, բրենդը թարմացրել է իր հայտնի խաղային նոթբուքը՝ ներկայացնելով ROG Zephyrus G16-ը (GA605) ավելի թեթև և բարակ կորպուսոմ:

Նոր սարքը հագեցած է հզոր AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորով և NVIDIA GeForce RTX™ 4070 գրաֆիկական քարտով, ինչի շնորհիվ այն իդեալական ընտրություն է խաղացողների և ռենդերինգի, դիզայնի, անիմացիայի և այլ ռեսուրսներ պահանջող խնդիրների հետ աշխատող մասնագետների համար: Նոթբուքը հագեցած է հովացման առաջադեմ համակարգով, կատարելագործված ստեղնաշարով և սենսորային վահանակով։ Արտադրողները պահպանել են նախորդ մոդելի ամենալավ բնութագրերը. սուպեր OLED էկրան, ինչպես նախորդ տարբերակում, մեծ թվով պորտեր, դիմացկուն կորպուս և գերազանց բարձրախոսներ։

Այս հոդվածում կվերլուծենք նորացված սարքի հիմնական տեխնիկական բնութագրերը:

Պրոցեսորի փոփոխությունը

ROG Zephyrus G16-ը ROG-ի (Republic of Gamers)՝ ASUS-ի պրեմիում խաղային նոթբուքերի ապրանքանիշի պրոդուկտներից մեկն է: Այս մոդելը, ըստ էության, Zephyrus G16-ի հերթական թարմացումն է՝ միայն AMD պրոցեսորով։ ASUS-ը ավելի մեծ ընտրություն է առաջարկել գնորդներին. Zephyrus G16 նոթբուքերն այժմ հասանելի են ինչպես AMD պլատֆորմով (GA605 մոդել), այնպես էլ Intel պլատֆորմով (GU605 մոդել):

Այս հոդվածում վերլուծում ենք AMD չիպով նոր մոդելը՝ հզոր պրոցեսորով, որը հագեցած է 12 միջուկով խաղերում, ծանր ծրագրերում և AI հավելվածներում անհավատալի արտդարողականություն ստանալու համար: Ինտեգրված AMD Ryzen AI XDNA 2 նեյրոնային պրոցեսորն ի վիճակի է մշակել մինչև 50 TOPS արհեստական բանականության առաջադրանքներ: Համակցված 31 TOPS-ի CPU-ի և ինտեգրված Radeon 890M գրաֆիկայի հետ՝ այս նոթբուքը բարձրացնում է աշխատանքը հաջորդ մակարդակի:

Բացի դրանից, նոթբուքը համալրված է 7500 ՄՀց հաճախականությամբ, մինչև 32 ԳԲ LPDDR5X օպերատիվ հիշողությամբ։ Ինտեգրված M.2 PCIe® 4.0 կուտակիչն առաջարկում է մինչև 4 ՏԲ տպավորիչ հիշողության ծավալ: 

GeForce RTX գրաֆիկական քարտերը արագացնում են AI-ի աշխատանքը

ROG Zephyrus G16 (GA605) նոթբուքի NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտը լավագույններից մեկն է շուկայում, հատկապես AI-ի համար: 321 TOPS-ի արտադրողականության և 105 Վտ առավելագույն ջերմային փաթեթի շնորհիվ այն իդեալական է ինտենսիվ առաջադրանքներ կատարելու դեպքում: DLSS 3 և Reflex տեխնոլոգիաների աջակցությունն այն անփոխարինելի է դարձնում գեյմերների համար: DLSS 3-ն օգտագործում է AI-ն՝ դետալիզացիան և կադրերի արագությունն ավելացնելու համար, ինչը թույլ է տալիս քառապատկել FPS-ը որոշ խաղերում: Այսպիսով, այս տեխնոլոգիան ապահովում է սուպեր կետայնություն, ինչը կարևոր է ոչ միայն գեյմերների, այլև տեսանյութերի մոնտաժի և ռենդերինգի հետ աշխատող մասնագետների համար։ Մյուս կողմից, Reflex-ը նվազագույնի է հասցնում CPU-ի և GPU-ի միջև ուշացումը, ինչը հատկապես կարևոր է մրցակցային խաղերում, ինչպիսիք են Counter-Strike 2-ը և Fortnite-ը: Նման հզոր գրաֆիկական քարտով նոթբուքը ոչ միայն իդեալական է խաղերի համար, այլ նաև արագացնում է աշխատանքը կրեատիվ հավելվածների հետ NVIDIA Studio հարթակի շնորհիվ:

Գեյմերների համար գրաֆիկական քարտի արտադրողականությունը հատկապես կարևոր է, քանի որ այն ապահովում է հարթ խաղային փորձ՝ բարձր գրաֆիկայի պարամետրերով:

Ընդհանուր առմամբ, այսպիսի արտադրողականությունը թույլ է տալիս ոչ միայն խաղալ բարձր պարամետրերով, այլև միաժամանակ օգտագործել մի քանի AI հավելված։

Շարժունակություն

Խաղային նոթբուք ընտրելիս գեյմերները հաճախ ստիպված են լինում գնալ փոխզիջումների: Հարց է առաջանում, արդյոք պետք է ընտրել հզոր արտադրողականություն, թե զոհաբերել այն շարժական սարքի օգտին։ Այս դեպքում արտադրողները առաջարկում են ոսկե միջին: Եթե ​​երբևէ տեսել եք NVIDIA GeForce RTX 4070 ստացիոնար համակարգչի գրաֆիկական քարտերի չափերը, կհասկանաք, թե ինչ նկատի ունենք: Նմանատիպ վիդեո քարտով թարմացված ROG Zephyrus G16-ն էլ ավելի թեթև է դարձել․ կշռում է 1,85 կգ և ունի 1,49 սմ հաստություն։

Ընդհանուր առմամբ, նոթբուքի արտաքին տեսքը ոչինչով չի տարբերվում Intel-ով մոդելից (GU605)․ պատյանը պատրաստված է դիմացկուն ալյումինի համաձուլվածքից և հասանելի է երկու գույնով՝ մոխրագույն և սպիտակ: Նոր մոդելի կափարիչին կտեսնեք լուսավորվող գիծ՝ կայծակի տեսքով։

OLED ROG Nebula դիսփլեյ

Zephyrus G16-ը հայտնի է որպես առաջին ROG խաղային նոթբուքը, որն ունի ցնցող ROG Nebula OLED էկրան: Այս մոդելը հագեցած է նույն 16 դյույմանոց էկրանով՝ 2.5K կետայնությամբ և 240 Հց թարմացման արագությամբ՝ գեղեցիկ գույների և դետալների ճշգրիտ պատկերման համար: Գեյմերները պարզ պատկեր են ստանում պիքսելների բարձր խտության շնորհիվ:

OLED տեխնոլոգիան թույլ է տալիս պատկերել գույները և 1,000,000:1 ցայտագունությունը, ինչը զգալիորեն գերազանցում է ստանդարտ LCD էկրաններին: Հատկապես կարևոր է պահպանել մուգ երանգների արտացոլումը։ Այս էկրանը կարող է ապահովել խաղերի մութ տեսարանների իրատեսական ցուցադրում, որպեսզի գեյմերների համար հեշտ լինի ստվերում գտնվող առարկաներին և հակառակորդներին ճանաչելը։ 

Այս էկրանի հիմնական առավելություններից մեկը դրա աներևակայելի արագ արձագանքման ժամանակն է՝ ընդամենը 0,2 մվ, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել արտեֆակտները և հասնել յուրաքանչյուր կադրի ցուցադրման բարձր ճշգրտության:

Էկրանը նաև աջակցում է NVIDIA G-Sync տեխնոլոգիային հարթ պատկերների համար՝ նույնիսկ հաճախականության հանկարծակի փոփոխությունների դեպքում: Քանի որ այն ունի DCI-P3-ի 100% գունային ծածկույթ և Delta-E <1–ի գունային ճշգրտութուն, կարող ենք ասել, որ սա ոչ միայն խաղային սարք է, այլև մուլտիմեդիա բովանդակության հետ աշխատելու հիանալի գործիք:

Թարմացված հովացման համակարգ

ROG Zephyrus G16-ի հովացման համակարգը խաղային նոթբուքերի շուկայում առաջադեմներից մեկն է: Մշակված ROG-ի ինժեներների կողմից՝ այն համատեղում է բազմաթիվ նորարարական տեխնոլոգիաներ, որոնք կանխում են սարքի գերտաքացումը՝ հաշվի առնելով բարձր արտադրողականությունը։ 

Համակարգի հիմնական առանձնահատկություններից է երեք օդափոխիչի օգտագործումը, որոնցից մեկը արդյունավետորեն հեռացնում է տաք օդը գրաֆիկական պրոցեսորից և այլ հիմնական բաղադրիչներից: Սա զգալիորեն մեծացնում է համակարգի կայունությունը նույնիսկ երկարաժամկետ օգտագործման ժամանակ: Ջերմության փոխանցումը բարելավելու համար Zephyrus G16-ն օգտագործում է հեղուկ մետաղ՝ առաջադեմ լուծում ջերմային ինտերֆեյսերի ոլորտում: Այս նյութը ապահովում է ավելի արդյունավետ սառեցում, քան ավանդական ջերմային մածուկները՝ պահպանելով սառը ջերմաստիճանը նույնիսկ CPU-ի և GPU-ի բարձր ծանրաբեռնվածության դեպքում:

Բացի դրանից, հովացման համակարգը ներառում է բարձր արդյունավետության ռադիատոր և արտանետիիչ անցքեր, որոնք օգնում են ջերմությունը ավելի արագ դուրս հանել:

Արժե՞ ընտրել շարժական նոթբուք խաղերի համար

ROG Zephyrus G16 (GA605)-ը խաղային և մուլտիմեդիա նոթբուք է՝ նոր Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով: Սարքը թարմացվել է՝ հաշվի առնելով արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները, որոնց հետ ժամանակակից օգտատերերն առնչվում են ամեն օր։ Նորամուծությունների թվում է ավելի կատարելագործված հովացման համակարգը: Բարձրորակ ROG Nebula էկրանից բացի, սարքը նաև հագեցած է ցածր հաճախականությամբ հզոր բարձրախոսներով:

Արտադրողներն առաջարկում են արդեն իսկ ծանոթ նոթբուք նոր չիպով և որոշակի փոփոխված դիզայնով: ROG Zephyrus G16-ի լավ հատկանիշներից այն է, որ սա ոչ միայն խաղային սարք է, այլև նոթբուք՝ բարձր արտադրողականություն պահանջող մասնագիտական ​​առաջադրանքներ լուծելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում