Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը ջերմ ընդունելության համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների նախարար Ստեֆան Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ջերմ ընդունելության համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ստեֆան Սեժուրնեի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Պաշտպանություն, ենթակառուցվածքներ, մշակույթ, Ֆրանկոֆոնիա... Ֆրանս-հայկական համագործակցությունը շարունակում է ամրապնդվել։

Համագործակցություն, որը կառուցվում է նաև Եվրամիության հետ՝ խորը երկխոսության շրջանակներում», - իր գրառման մեջ նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Հայերեն English فارسی Français Русский 中文