Երևան

Երևանում հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանում հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի բազմաթիվ հասցեներում ջրի կուտակման դեպքերը  ևս մեկ անգամ վկայեցին, որ Երևանն ունի թերի կառուցված հեղեղատարների համակարգ, լուրջ վերակառուցման անհրաժեշտություն է զգացվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Մենք գույքագրել ենք ամբողջ քաղաքը, բոլոր այն  թաղամասերը, որտեղ չկան հեղեղատարներ, կամ՝ եղածը ենթակա է վերակառուցման: Գույքագրման ընթացքում ևս ակնհայտ էր, որ  շատ հատվածներում այլևս չի բավարարում թողունակությունը։ Բոլոր հետևանքներն այս պահին վերացված են, բոլոր ստորգետնյա անցումները մաքրված են»,-ասաց Արեյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով խնդրին, ընդգծեց՝ համաձայն է, որ հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է։

«Այդտեղ էական ներդրումների կարիք կա։ Այդ ներդրումները կարվեն, հենց այս շաբաթ Կառավարությունում այդ թեմայով քննարկում ունենք։ Հիշեցնեմ, որ փաստացի 2 տարի է՝ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և ամբողջ աշխարհում տարբեր քաղաքներում այս նույն խնդիրները առաջանում է: Այս պարագայում  շատ կարևոր է, որ մենք այս ինֆորմացիան նաև գրագետ ձևով մատուցենք, որովհետև կարևոր է  հասկանալ, թե ինչպես պետք է մարդիկ գործեն նմանատիպ ֆորսմաժորների դեպքում, իրազեկման տեսանկյունից անելիք ունենք »,-ասաց Տիգրան Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում