Հայաստան

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 3-7 աստիճանով նվազմամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 3-7 աստիճանով նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-ին երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, 17-20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ 

«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում և Սյունիքում՝  5-7 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-20-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում