Քաղաքականություն

Օվերչուկը հայտարարել է, որ ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում՝ ՀՀ-ի սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանմամբ

1 րոպեի ընթերցում

Օվերչուկը հայտարարել է, որ ապաշրջափակումը հնարավոր է  եռակողմ հայտարարության շրջանակներում՝ ՀՀ-ի սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին և օգնել այդ հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

Միևնույն ժամանակ, Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում։ 

«Ես ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք երկրների (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) ղեկավարների միջև և արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղս հայտարարության մեջ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ գործընթացին և օգնել այս հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից»,- ասել է Օվերչուկը։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում