Եվրոպա

Չինական բանակը Գերմանիային մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության ռիսկերի մեծացման մեջ

1 րոպեի ընթերցում

Չինական բանակը Գերմանիային մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության ռիսկերի մեծացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը հայտարարել է, որ գերմանական երկու նավերի անցումը Թայվանի նեղուցով մեծացրել է անվտանգության ռիսկերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան մարտական ​​հրամանատարական գոտու պաշտոնական ներկայացուցիչ Լի Սին։

«Գերմանական Baden-Württemberg ֆրեգատը և գերմանական Frankfurt am Main նավը անցել են Թայվանի նեղուցով՝ դառնալով հանրային շահարկումների առարկա», - ասվում է հրապարակված հայտարարության մեջ:

Լի Սին պարզաբանել է, որ չինական կողմը վերահսկողության միջոցներ է ձեռնարկել՝ օգտագործելով ռազմածովային և օդային ուժերը՝ վերահսկելու այդ նավերը նեղուցով անցնող ողջ երթուղու ընթացքում։ «Գերմանական կողմի պահվածքը մեծացնում է անվտանգության ռիսկերը և սխալ ազդանշաններ է ուղարկում», - ընդգծել է նա: 

«Մեր զորքերը մշտապես բարձրացված մարտական ​​պատրաստության վիճակում են, մենք վճռականորեն դեմ ենք բոլոր սպառնալիքներին և սադրանքներին»,- ասել է Լի Սին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում