Ադրբեջան

Փարիզը մեղադրել է Բաքվին և խորհուրդ տվել իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջան

2 րոպեի ընթերցում

Փարիզը մեղադրել է Բաքվին և խորհուրդ տվել իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան մեղադրել է Ադրբեջանին իր հայրենակից Թեո Քլերքի նկատմամբ կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքի համար և իր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տվել առանց ծանրակշիռ պատճառների չայցելել Ադրբեջան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան դատապարտում է կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, որի զոհն է դարձել Ադրբեջանում մեր հայրենակից Թեո Քլերքը։ Վերջինս սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման մետրոյում գրաֆիտիի համար, իսկ նրա երկու համաամբաստանյալները, որոնք այլ քաղաքացիություն ունեն, ճիշտ նույն փաստերի համար պարզապես դատապարտվել են տուգանքի», - նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ անցյալ տարվա ապրիլին Թեո Քլերքի ձերբակալվելուն պես, Բաքվում Ֆրանսիայի դեսպանությունը կապ է հաստատել Ադրբեջանի իրավասու մարմինների հետ՝ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան հյուպատոսական պաշտպանություն ապահովելու համար։

«Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ չի տրվում, բացառությամբ պարտադրող պատճառների, մեկնել Ադրբեջան՝ այդ երկրում կամայական կալանավորման և անարդար դատավարությունների վտանգի պատճառով, որի դատական ​​համակարգն անկախության կամ իրավունքների պաշտպանության հարցերում որևէ երաշխիք չի տալիս», - ընդգծվում է հայտարարության մեջ։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում