Արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից՝ 1 բրոնզե մեդալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:

Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ դասարանի աշակերտ Սևակ Եգորյանը, ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաղրամյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը։ ՀՀ թիմից բրոնզե մեդալի է արժանացել «Ֆոտոն» վարժարանի սան Գևորգ Գրիգորյանը, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Էդուարդ Արզումանյանը ու Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արթուր Ավագյանը (ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն) և Մհեր Երզնկյանը («Բույմիե» ընկերության արհեստական բանականության ինժեներ)։

2023-2024 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաների է մասնակցել հանրապետության 12 կրթօջախի 105 աշակերտ, որոնք արժանացել են 6 ոսկե, 17 արծաթե և 35 բրոնզե մեդալների (Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադա /2 ոսկի, 6 արծաթ, 9 բրոնզ/, ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադա /1 ոսկի, 2 բրոնզ/, Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադա /1 ոսկի, 2 բրոնզ/, IATI ինֆորմատիկայի միջազգային 15-րդ օլիմպիադա /2 արծաթ, 8 բրոնզ/, Քիմիայի 58-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադա /1 արծաթ, 1 բրոնզ/, Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադա /1 արծաթ, 1 բրոնզ /, Կիրառական կենսաբանության 4-րդ միջազգային օլիմպիադա (IABO) /2 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ/, Ֆիզիկայի միջազգային գիտական 1-ին օլիմպիադա (ISPhO) /2 արծաթ, 6 բրոնզ/, Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ օլիմպիադա (EGOI) /1 բրոնզ/, Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանիների 8-րդ օլիմպիադա (EJOI) /2 բրոնզ/, Արհեստական բանականության 1-ին միջազգայի օլիմպիադա /1 բրոնզ/)։ Կրթօջախներից մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանը /3 ոսկի, 6 արծաթ, 6 բրոնզ/, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը /2 ոսկի, 6 արծաթ, 21 բրոնզ/, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը /1 ոսկի, 1 արծաթ/,  ՀԱՊՀ ավագ դպրոցը /1 արծաթ, 3 բրոնզ/, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը /1 արծաթ, 1 բրոնզ/, Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը /1 արծաթ, 1 բրոնզ/, Հրազդանի թիվ 10 ա/դ-ը /1 արծաթ/ և Գյումրու Ֆոտոն վարժարանը /3 բրոնզ/։ 2022-2023 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաներից մասնակցել է 8 կրթօջախի 69 աշակերտ, որոնք արժանացել են 8 ոսկե, 9 արծաթե և 26 բրոնզե մեդալների։

 

Հայերեն Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում