Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ ևս մեկ բանավեճից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի հետ ևս մեկ բանավեճի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։

«Երրորդ բանավեճ չի լինելու», - գրել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահը գտնում է, որ հաղթել է նախորդ երկու բանավեճերում, որոնցից առաջինն անցկացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երբ վերջինս դեռ չէր հրաժարվել նախագահական ընտրապայքարից։

«Երբ բռնցքամարտիկը մենամարտում պարտվում է, նրա բերանից հնչող առաջին բառերը լինում են հետևյալը՝ «Ես ռևանշ եմ ուզում»։ Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես եմ հաղթել ընկեր Քամալա Հարիսի դեմ բանավեճում», - հավելել է Թրամփը։

Հարիսի ընտրարշավի թիմը ABC-ի եթերում փոխնախագահի և նախկին նախագահի միջև կայացած բանավեճից հետո կոչ էր արել ևս մեկ բանավեճ անցկացնել։

Միացյալ Նահանգներ

Ձեռքսեղմում, փոխադարձ մեղադրանքներ. կայացել է Թրամփ-Հարիս բանավեճը

 

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել