Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շնորհավորել է Մաջիդ Թախտ Ռավանչիին՝ նոր պաշտոնում նշանակվելու առթիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շնորհավորել է Մաջիդ Թախտ Ռավանչիին՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահան Կոստանյանը սոցցանցի X հարթակում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել նորանշանակ փոխնախարարի հետ։
In phone call extended my congratulation to @TakhtRavanchi on his new appointment. Appreciated #Iran’s 🇮🇷 support to #Armenia’s 🇦🇲 territorial integrity. Exchanged views on recent developments on this regard.
— Vahan Kostanyan (@VahanKostanyan) September 12, 2024
«Մենք գնահատում ենք Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է Կոստանյանը։
Մաջիդ Թախտ Ռավանչին իր հերթին հաստատել է տեղեկությունն ու սոցցանցի X հարթակում նշել, որ զրույցի ընթացքում վերահաստատել է իրանական կողմի մեծ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերություններն Իրանի բոլոր հարևանների հետ։
Just received a greeting phone call from @VahanKostanyan, DFM of Armenia. I reiterated our strong desire to strengthen relations with all our neighbors. I also expressed our principled position on inviolibility of int'l borders. I gladly accepted his invitation to visit Yerevan.
— Majid Takht Ravanchi (@TakhtRavanchi) September 12, 2024
«Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու՝ Վահան Կոստանյանի հրավերը»,-գրել է ԻՀՀ փոխարտգործնախարարը։