Սյունիքի մարզի Բնունիս գյուղի մերձակայքում այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 12-ին, ժամը 13:16-ին ահազանգ է ստացել, որ Բնունիս գյուղի մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:28-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչներ: