Աշխարհ

Լը Պենը գլխավորում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հարցումներում

1 րոպեի ընթերցում

Լը Պենը գլխավորում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հարցումներում

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աջակողմյան «Ազգային միություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը առաջատար է 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ անցկացված հարցումներում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հարցվածների 34%-35%-ը պատրաստ է քվեարկել Լե Պենի օգտին առաջին փուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մարին Լը Պենի հիմնական մրցակիցներն են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և նախկին վարչապետներ Էդուար Ֆիլիպն ու Գաբրիել Ատալը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում