Քաղաքականություն

Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Մարտին Չունգոնգ

1 րոպեի ընթերցում

Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Մարտին Չունգոնգ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

«Հայաստանը ցանկացել է երիտասարդ խորհրդարանականների համաժողովներից մեկը հյուրընկալել այստեղ: Այսօր մենք այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ, ինչպես նաեւ կառավարական ինստիտուտերում նրանց մասնակցությամբ: Ես ինձ չեմ կարող համարել երիտասարդ խորհրդարանական, բայց իմ սրտում երիտասարդ եմ: Ես իրապես հավատում եմ խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությանը, եւ սա է առաջ մղում իմ մանդատը Միջխորհրդարանական միությունում»:

Մարտին Չունգոնգը տեղեկացրել է, որ համաժողովի թեմատիկան կրթությունն ու զբաղվածությունն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում