Քաղաքականություն

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը

2 րոպեի ընթերցում

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

«Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ համաժողովի շրջանակում Երեւանում, որտեղ համընկնում են հնագույն պատմությունը եւ ժամանակակից ձգտումները, անցկացնում ենք 10-րդ համաժողովը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովին նման գերազանց հնարավորություն մեզ ընծայելու համար: Հայաստանը ոչ միայն իր օրինակով է առաջնորդում, այլեւ՝ բարձր հյուրընկալությամբ եւ հանձնառությամբ՝ հանուն երկրների միջեւ փոխգործակցության եւ երկխոսության: Տարիների ընթացքում Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը դարձել է լավ հարթակ, որպեսզի երիտասարդ պատգամավորները կարողանան բարձրաձայնել հետեւյալը. չի՛ կարող լինել ժողովրդավարություն առանց ներառականության, չի՛ կարող լինել ներառականություն առանց երիտասարդ տղամարդկանց եւ կանանց մասնակցության: Մեր ամբողջ ուշադրությունը, իմաստությունը եւ ձգտումը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի հաղթահարենք մարտահրավերները, հակամարտությունները, ապահովենք կրթություն, հավասարություն եւ զբաղվածություն»,- ասել է Տուլիա Էքսոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում