Գազայի հատվածում իսրայելական հարվածների 18 զոհերից 6-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը հայտնել է, որ իր աշխատակիցներից վեցը զոհվել են Գազայի կենտրոնական հատվածում գտնվող դպրոցներից մեկի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով: Տեղի իշխանությունները հաղորդում են, որ հարվածի հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 18 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։  

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը հայտնել է, որ սա իրենց անձնակազմի շրջանում մեկ միջադեպի արդյունքում զոհերի ամենամեծ թիվն է հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր:

Հարվածը հասցվել է Նուսեյրաթ փախստականների ճամբարի ալ-Ջաունի դպրոցին, որն օգտագործվում է որպես ապաստան հազարավոր տեղահանված պաղեստինցիների համար:

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ «ճշգրիտ հարված են հասցրել ահաբեկիչներին», որոնք հարձակումներ էին ծրագրում դպրոցի տարածքից։ Իսրայելի բանակը հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց հասցված վնասը մեղմելու համար:

Ըստ ՄԱԿ-ի գործակալության՝ դպրոցը վերջին 11 ամիսներին արդեն 5-րդ անգամ է հարձակման ենթարկվում։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է «բոլոր ավիահարվածները, որոնք թիրախավորում են քաղաքացիական անձանց, ինչպես նաև թիրախավորում են ՄԱԿ-ի հաստատությունները»։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 080-ի։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում