Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա Թրամփ-Հարիս բանավեճը

1 րոպեի ընթերցում

Former U.S. President Donald Trump in New York City, U.S. May 30, 2024 and U.S. Vice President Kamala Harris in Washington, U.S., July 22, 2024 in a combination of file photos. REUTERS/Eduardo Munoz, Nathan Howard/File Photo
Former U.S. President Donald Trump in New York City, U.S. May 30, 2024 and U.S. Vice President Kamala Harris in Washington, U.S., July 22, 2024 in a combination of file photos. REUTERS/Eduardo Munoz, Nathan Howard/File Photo

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 21:00-ին կանցկացնեն իրենց առաջին և, հնարավոր է, միակ բանավեճը, որը կարող է շատ կարևոր դեր ունենալ նախագահական ընտրապայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բանավեճը կազմակերպվել է ABC News հեռուստաընկերության կողմից՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից ութ շաբաթ առաջ։ Երկու թեկնածուների միջև շատ լարված պայքար է ընթանում, և ընտրությունների արդյունքը դեռ կանխատեսելի չէ։ 

Որոշ նահանգներում բանավեճից ընդամենը մի քանի օր անց կսկսվի վաղաժամկետ քվեարկությունը։ 

90-րոպեանոց բանավեճը կանցկացվի Ֆիլադելֆիայի Ազգային սահմանադրության կենտրոնում։ Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության՝ բանավեճին հանդիսատես ներկա չի լինի, իսկ թեկնածուներից մեկի ելույթի ժամանակ մյուսի խոսափողն անջատված կլինի։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում