Քաղաքականություն

Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրն այս պահին համաձայնեցված դրույթներով ստորագրելու Հայաստանի առաջարկը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրն այս պահին համաձայնեցված դրույթներով ստորագրելու Հայաստանի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիրը արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու, իսկ չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ Հայաստանի առաջարկին։ 

«Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ այդ առաջարկը չի կարող իրենց համար ընդունելի լինել։ 

Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել բոլոր դրույթները համաձայնեցնելուց հետո։ 

Հաջիզադեն հերթական անգամ կրկնել է Ադրբեջանի անհիմն մեղադրանքները Հայաստանի հասցեին ու անհեթեթ պնդում է արել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում