Աշխարհ

Շվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Շվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան Կիևին հատկացրել է 4,6 միլիարդ շվեդական կրոն (440 միլիոն դոլար) օգնության նոր փաթեթ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Շվեդիայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Շվեդիայի կառավարությունը ներկայացրել է Ուկրաինային ռազմական օգնության 17-րդ փաթեթը, որը կազմում է 4,6 միլիարդ շվեդական կրոն։ Այն ներառում է նյութական նվիրատվություններ, գնումներ արտադրության կարիքների համար, նյութական միավորներ և ֆինանսական ներդրումներ», - նշվում է փաստաթղթում։

Հստակեցվում է, որ օգնության փաթեթը ներառում է Robot System 70 հրթիռային համակարգեր, վեց CB90 դասի մարտական ​​նավակներ և այն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում