Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայկական բանակի դեմ սահմանափակումներ կիրառելու մասին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայկական բանակի դեմ սահմանափակումներ կիրառելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է համարում Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը սահմանափակելու մասին Ադրբեջանից հնչող հայտարարությունները։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանից հնչող հայտարարությունը, թե Հայաստանի զինված ուժերը պետք է սահմանափակ սպառազինություն ունենան։ 

«Աբսուրդ բաներ չեմ մեկնաբանում։ Համարում եմ, որ այդպես անվերջ կարելի է առաջարկել։ Ադրբեջանը չափից շատ զինվում է, և ուզում եմ հասկանալ, թե ո՞ւմ դեմ է զինվում, որովհետև Հայաստանի դեմ պատերազմի դեպքում այդքան զինանոց պետք չէ։ Պետք է հասկանալ՝ ո՞ւմ հետ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը։ Հայաստանի պաշտպանության և բանակի հարցը մեր ներքին գործն է»,-եզրափակեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում