Հայաստան

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 10-ին և 12-13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

«Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին կեսօրից հետո, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում