Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի․ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես հիմնական բանախոս սեպտեմբերի 6-ին Լոռու մարզում մասնակցել է Մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական եռօրյա աշխատաժողովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը, միջոցառմանը մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նպատակն էր նրանց հնարավորություն ընձեռել խորքային ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող բազմաբնույթ ոլորտները և դրանցում առկա խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը։ Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու մանդատը, ինչպես նաև իրականացված աշխատանքներն ու լուսաբանման այն առանձնահատկությունները, որոնք կարևոր են աշխատաժողովի մասնակիցների տեղեկացվածության և տարբեր ոլորտների առնչությամբ զգայունության բարձրացման համար։

«Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, շատ եմ կարևորում Ձեր աշխատանքն ու մեր արդյունավետ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում»,-ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացմանն առնչվող տարբեր խնդիրներ տեղ են գտել նաև ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում: Պաշտպանը հանձնառու է լինելու դրանց լուծման հարցում։

Աշխատաժողովը մաս է կազմում «Լրագրողները ՝ հանուն մարդու իրավունքների» ծրագրի, որի շրջանակներում ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, անցկացվում է լրագրողական ամենամյա մրցանակաբաշխություն:

Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում