Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երևանաբնակ շուրջ 2800 երեխա ստացել է Արամ Խաչատրյանի հնչյուններով «Արամ» արջուկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ» արջուկը՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերը դառնալուց հետո այժմ էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երևանաբնակ փոքրիկների ընկերն է դարձել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, «Բարուր» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու հերթական նախաձեռնությամբ շուրջ 2800 երեխա ստացել է Արամ Խաչատրյանի հնչյուններով «Արամ» արջուկ։