Քաղաքականություն

ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությունները հրապարակվել են ԱԺ կայքէջում։

Ալեն Սիմոնյանի պատվիրակությունը Բուդապեշտում կգտնվի սեպտեմբերի 17-19-ը, իսկ Օտտավայում՝ սեպտեմբերի 25-30-ը։

Պատվիրակության կազմում են լինելու բարեկամական խմբի ղեկավարները, անդամները և ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում