Հայաստան

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի  առանձին հատվածներում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի   ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի և 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մարզերում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ  կլինի քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում