Ադրբեջան

ՊՆ-ն հերքում է Բաքվի տարածած հերթական կեղծ լուրը

2 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է Բաքվի տարածած հերթական կեղծ լուրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե իբր հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հերթական կեղծ մեղադրանքները։ 

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը վերջին օրերին պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, թե իբր սահմանի տարբեր հատվածներում հայկական զինված ուժերը կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած բոլոր նմանատիպ հաղորդագրությունները։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում