Լա Մանշի նեղուցում միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով մահացել է 12 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է Լա Մանշի նեղուցում անօրինական միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով 12 մարդու մահվան մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժերալդ Դարմանենը հայտնել է LCI հեռուստատեսության եթերում։
«Ցավոք, զոհվել է 12 մարդ, ևս երկուսը շատ ծանր վիճակում են։ Որքան գիտեմ, նրանց մեջ կան մոտ մեկ տասնյակ կանայք, որոնցից մի քանիսը անչափահաս են», - ասել է Դարմանենը։
Վերջինս նաև հավելել է, որ ընդհանուր առմամբ 70 անօրինական ներգաղթյալներ փորձել են նույն նավով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա մեկնել։
Բացի այդ, նա շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայություններին, ինչպես նաև ձկնորսներին, ովքեր մասնակցել են մարդկանց ջրից դուրս բերելուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անօրինական ներգաղթյալներով նավի 70 ուղևորներից 10-ը մահացել են։