Իրանական բեռնանավը խորտակվել է Քուվեյթի ջրերում

1 րոպեի ընթերցում

Russian cargo ship Baltic Leader is seen after it was diverted for allegedly violating EU-imposed sanctions on Moscow over the invasion of Ukraine, in the port of Boulogne-sur-Mer, France, February 26, 2022. REUTERS/Pascal Rossignol

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական «Արա Բահար-1» բեռնատար նավը, որի անձնակազմը բաղկացած էր վեց անդամից, աղետի է ենթարկվել սեպտեմբերի 1-ին` խորտակվելով Քուվեյթի տարածքային ջրերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ անձնակազմի երեք անդամների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Խորտակված նավի անձնակազմի վեց անդամների թվում եղել են Իրանի և Հնդկաստանի քաղաքացիներ: Երեք հոգու մարմինները գտել են, ևս երեքի մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են», - հայտնել է Իրանի ծովային տրանսպորտի և նավահանգիստների կազմակերպության անվտանգության ու առափնյա պահպանության վարչության ղեկավար Նասեր Փասանդեն։ 

Իրան-քուվեյթական համատեղ որոնողափրկարարական գործողությունն սկսվել է սեպտեմբերի 1-ի կեսօրին` միջադեպի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, նշել է Փասանդեն։ Երեք նավաստիների՝ Հնդկաստանի քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված՝ խորհրդակցություններ են անցկացվել արտաքին գործերի նախարարության հետ։

Հայերեն فارسی Русский

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին