Քաղաքականություն

Կովկասում կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՌԴ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Կովկասում կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՌԴ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարարության ներկայացուցիչ Դեմիրչի Լևը Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանն ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում համագործակցության հիմքը և կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածել  Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ժամանակ Կովկասում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Իրանի ԱԳՆ Եվրասիայի բյուրոյի գլխավոր տնօրեն Դեմիրչի Լևը ներկայացել է երկրի դիրքորոշումները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելու, տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին հակազդելու և դրանց վրա ուշադրություն հրավիրելու անհրաժեշտության վերաբերյալ,  ընդգծել տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ու օրինական մտահոգությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը նպաստելու և տնտեսական ծրագրերի իրականացման համար ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Քննարկվել են նաև «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում