Պատահարներ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

2 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 2-ին, ժամը 21:54-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1982 թ.)․ ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ի․ Գ․-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված Մ․ Ղ․-ին (ծնված 1989 թ.), Յ․ Գ․-ին (ծնված 2024 թ.), վերջիններիս և Ե․ Գ․-ին (ծնված 2019 թ.), Ա․ Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Յ․ Գ․-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր։ 

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում