ՄԱԳԱՏԷ-ն բավարար փաստեր չունի Կուրսկի ատոմակայանի վրա հարձակումների պատասխանատուներ նշելու համար

2 րոպեի ընթերցում

8750860 27.08.2024 Курская атомная электростанция. Илья Питалев / РИА Новости

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ չի կարող նշել Կուրսկի ատոմակայանի վրա հարձակումների պատասխանատուների, քանի որ ձգտում է ինքնուրույն հաստատել միջուկային անվտանգության հետ կապված միջադեպերի փաստերը, ինչպես նաև չի ցանկանում քաղաքականացնել իրավիճակը անհերքելի ապացույցների բացակայության պայմաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռաֆայել Գրոսսին ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները գնացել են Կուրսկի ատոմակայան ինքնուրույն գնահատելու սպառնալիքները, քանի որ ռուսական իշխանություններից հաղորդագրություններ  են ստացվել հարձակումների մասին։

Գրոսսին ընդգծել է, որ միջուկային անվտանգությունը պաշտպանելու իրենց առաքելության շրջանակներում պետք է տեղում լինեին և որոշեինք փաստերը: Նրա խոսքով՝ անկողմնակալության, ճշգրիտ լինելու և չշահարկելու համար գործակալությունը հարձակումների մասին տեղեկությունները հաստատում է միայն այն դեպքում, երբ կարող է ինքնուրույն գնահատել տեղեկատվությունը։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև խոստովանել է, որ հակամարտող կողմը, որի տարածքում են գտնվում վտանգված միջուկային օբյեկտները, իրավունք ունի միջազգային միջուկային կարգավորող մարմնից պահանջել միջուկային անվտանգության խախտման համար պատասխանատուներին: Միևնույն ժամանակ, Գրոսսին վստահեցրել է, որ գործակալությունը երբեք չի թաքցնի հանրությունից ատոմակայանների վրա կանխամտածված հարձակումների փաստերը, եթե իր տրամադրության տակ ունենա անհերքելի ապացույցներ։

 

 

Հայերեն English Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ