Աշխարհ

Էյֆելյան աշտարակի վրա Օլիմպիական օղակները պահելու՝ Փարիզի քաղաքապետի որոշումը հակասական արձագանքների է արժանացել

1 րոպեի ընթերցում

Էյֆելյան աշտարակի վրա Օլիմպիական օղակները պահելու՝ Փարիզի քաղաքապետի որոշումը հակասական արձագանքների է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն բուռն բանավեճերի առիթ է տվել՝ հայտարարելով, որ ցանկանում է ամառային Օլիմպիական խաղերի ավարտից հետո Էյֆելյան աշտարակի վրա թողնել Օլիմպիական օղակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Որոշումը ես պետք է կայացնեմ, և ես ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտե) հետ համաձայնություն ունեմ։ Այնպես որ, այո, դրանք կմնան Էյֆելյան աշտարակի վրա», - ասել է նա Ouest-France թերթին։

Որոշ փարիզցիներ սատարել են այդ որոշումը, բայց որոշներն էլ ասել են, որ դա վատ գաղափար է և «կպղծի» Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանշական հուշարձանը։ 

Հինգ օղակները՝ 29 մ լայնությամբ, 15 մ բարձրությամբ և 30 տոննա քաշով, Էյֆելյան աշտարակի վրա տեղադրվել են նախքան հուլիսի 26-ին Փարիզի Օլիմպիական խաղերի բացումը։ Ակնկալվում էր, որ դրանք կապամոնտաժվեն Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունից հետո՝ սեպտեմբերի 8-ին: 

Սակայն Իդալգոն հայտնել է, որ ցանկանում է պահել հինգ օղակները, որոնք խորհրդանշում են հինգ մարցամաքները։ Քաղաքապետը հավելել է, որ օղակները չափազանց ծանր են և ապագայում կփոխարինվեն ավելի թեթև տարբերակով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում