Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հերացու անվան ավագ դպրոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Երևանի Հերացու անվան ավագ դպրոց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին տեսանյութ է հրապարակել TikTok-ի իր էջում։
«Երևանի Հերացու ավագ դպրոցը նորակառույց շենքում»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։