Տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ. նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է բավականին բարձր մնալ՝ պայմանավորված հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սպառման և տնտեսական գործունեության ազդեցություններով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:

«Տնտեսական ակտիվությունը շարունակում է բավականին բարձր մնալ: Դա պայմանավորված է հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների սպառման և տնտեսական գործունեության ազդեցություններով»,-ասաց Հովհաննիսյանը:

Առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 10.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության՝ հիմնային մետաղների արտադրության, առևտրի և ծառայությունների աճով: Շինարարության և գյուղատնտեսական ճյուղերը ևս նպաստել են այդ աճին: Գյուղատնտեսության ոլորտում հիմնական նպաստումն ունեցել է բուսաբուծությունը:  

Հայերեն English Español فارسی Русский Türkçe 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ